2016 թվականին բազմաթիվ բողոքների պատճառով ԴՐԱ հեղինակները ստիպված էին արգելել ԴՐԱ աշխատանքը օրինակ գերեզմանոցներում, պետական և ռազմական նշանակություն ունեցող տարածքներում, Չեռնոբիլում և երկաթուղային ռելսերին հարակից տարածքներում: Պետք չէ ասել, թե ինչ է ԴԱ, անվանեք ԴՐԱ հետ կապված ամենահայտնի կերպարին որը ստեղծվել է 1996 թվականին:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Պիկաչու
Մեկնաբանություն
Պոկեմոն Գո ծրագրի ալգորիթմը աշխատում էր այնպես, որ որքան քիչ խաղացող էր լինում մոտակայքում այնքան մեծ էր հազվագյուտ պոկեմոն բռնելու հավանականությունը: Այդ պատճառով մոլի խաղացողները նույնիսկ իրենց կյանքը վտանգելով ներխուժում էին անմարդաբնակ կամ արգելված գոտիներ պոկեմոն որսալու համար: 1996 թվականին ստեղծված ճապոնական մանգայի ամենահայտնի կերպարը պիկաչուն է։
12 թիմ է խաղացել7 ճիշտ58% ճշգրտություն