Մի անգամ «Muse» խմբի հեռուստատեսային ելույթի ժամանակ գլխավոր վոկալիստը նստեց հարվածային գործիքների մոտ, հարվածային գործիքներ նվագողը կանգնեց միկրոֆոնի մոտ՝ բաս կիթառով, իսկ բաս կիթառահարը վերցրեց կիթառը և կանգնեց ստեղնաշարի մոտ։ Ելույթը հեռարձակվեց հենց այդպես։ Խումբը այսպիսով արտահայտում էր իր անհամաձայնությունը ԴՐԱ հետ։ Ուշադրություն, հարցը․ Հունարեն ծագման բառով պատասխանեք, թե ինչի՞ մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ֆոնոգրամմա
Մեկնաբանություն
Հեռարձակողների համար գլխավորը անթերի հեռարձակումն է։ Այդ իսկ պատճառով հաճախ երաժշտական համարները ներկայացվում են ֆոնոգրամմայի ուղեկցությամբ։ Հեռարձակողները կարող է չիմանան, թե որ արտիստը ինչ գործառույթ է կատարում խմբում, բայց երկրպագուները իհարկե դա միանգամից նկատեցին։