Կյանքում բոլորն էլ ունենում են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: ՆԱ նույնպես, ծնվելով փոքր, բայց բարեկեցիկ ֆերմերային ընտանիքում, հետագայում սովորել է Քեմբրիջում, ունեցել հաջող գիտական կարիերա՝ իր խորը հետքը թողնելով այդ ոլորտում, ինչպես նաև եղել է խորհրդարանի անդամ: Այս ամենը ՆՐԱ կյանքի «վերելքների» օրինակներն են, սակայն մի «վայրէջք» ամենից շատն է կապվում ՆՐԱ հետ։ Ո՞վ է ՆԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Իսահակ Նյուտոն

    Մեկնաբանություն

    Նյուտոնը իր կյանքի ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ և կատարել է մի շարք խոշոր գիտական բացահայտումներ։ Այդ բացահայտումներից մեկը գրավիտացիայի երևույթն է, որը նա բացատրել է, երբ խնձորը ծառից ընկել է իր գլխին։

    17 թիմ է խաղացել6 ճիշտ35% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ