Գրքում, որի վերնագիրը հայերենում թարգմանվել է «Կորցնելով անմեղությունը», հեղինակը պատմում է, որ ամեն ինչ սկսվեց չսպասելու ցանկությունից։ Նա ստիպված էր քայլեր ձեռնարկել, որպեսզի ժամանակին տեղ հասնի։ Արդյունքում իր և հարյուրավոր մարդկանց խնդիրը դարձավ ԱՅԴ Կազմակերպության ստեղծման խթան։ Նշեք կազմակերպության անվանումը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Վիրջին Աթլանտիկս Էըրլայնս
Մեկնաբանություն
Գրքի հեղինակը Վիրջին Ատլանթիքսի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն է։ Երբ հետաձգում են թռիչքը, նա օդանավ է վարձակալում, ազատ տեղերը վաճառում բախտակիցներին և ահա բիզնես կոնցեպտը պատրաստ է։ Հայերենում անմեղությունը հաճախ է նույնականացվում կուսության հետ, հետևաբար գրքի վերնագիրը ոչ թափանցիկ հուշում էր։