Հարցի հեղինակը տեղեկություն չի գտել այն մասին, որ այս ընկերության արտադրանքը պատրաստվում է մոտ 450 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Սակայն մեկ կայքում նշված էր 340–350 աստիճանում պատրաստման մասին, իսկ մյուսում՝ 170–180 աստիճան: Այս երկու պնդումները թույլ են տալիս ճիշտ համարել նաև առաջին պնդումը։ Անվանե՛ք ընկերությունը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    KFC

    Մեկնաբանություն

    Հավի բուդն ու թևիկները տապակում են այս ջերմաստիճաններում՝ ըստ տարբեր ջերմաստիճանային սանդղակների՝ Կելվինի (K), Ֆարենհայթի (F) և Ցելսիուսի (C)։

    13 թիմ է խաղացել3 ճիշտ23% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ