1994 թվականի հունիսին «Հյուսթոն Ռոքեթս»-ը՝ կենտրոնական Հակիմ Օլաջյուվոնի գլխավորությամբ, նվաճեց NBA-ի իր պատմության առաջին չեմպիոնական տիտղոսը։ Սակայն չանցած 10 ամիս՝ հյուսթոնցի երկրպագուները սկսեցին սուլել իրենց աստղին։ Հակիմն իսկապես խղճուկ տեսք ուներ՝ վատ ֆիզիկական վիճակ, մշտական վրիպումներ, սխալներ։ Հակիմ Օլաջյուվոնի հետ տեղի ունեցողի պատճառը բասկետբոլի հետ որևէ առնչություն չուներ։ Բացատրեք պատճառը օգտագործելով հատուկ անուն։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ընթանում էր մահմեդական Ռամադան տոնը
Մեկնաբանություն
Հակիմ Օլաջյուվոնը մահմեդականություն էր ընդունել։ Այդ օրերին ընթանում էր իսլամական Ռամադան ամիսը, որի ընթացքում օրվա լուսավոր ժամերին արգելվում է ուտել և ջուր խմել։ Օլաջյուվոնն այնքան էր թուլացել, որ խաղերի ժամանակ հազիվ էր քարշ տալիս ոտքերը։
12 թիմ է խաղացել4 ճիշտ33% ճշգրտություն