Անգլիացի մոդել Քարա Դելևինը խոստովանել է, որ պոդիումի վրա իրեն պլաստիկ տիկնիկ էր զգում։ Ի նշան բողոքի՝ Դելևինն անգամ իր կոճի վրա տատու է արել «Անգլիայում» բառով ավարտվող արտահայտության տեսքով։ Գրեք այդ արտահայտությունը ամբողջությամբ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Արտադրված է Անգլիայում

    Մեկնաբանություն

    Խաղալիքների կամ այլ արտադրանքի վրա հաճախ կարելի է տեսնել «Made in ...» (Արտադրված է ...) կնիքը։ Դելևինն իր ոտքին արել էր «Made in England» դաջվածքը՝ ընդգծելու համար, որ մոդելային բիզնեսում իրեն վերաբերվում էին ոչ թե որպես մարդու, այլ տիկնիկի։

    12 թիմ է խաղացել8 ճիշտ67% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ