Մի անգամ հեռուստասերիալի հերոսուհին փողոցում հանդիպեց մի տղամարդու, ում հետ ժամանակին հարաբերությունները չէին ստացվել։ Դրա մասին պատմող էպիզոդի անվանումը մեկ տառով կարճ է այդ սերիալի անվանումից։ Ի՞նչպես է կոչվում էպիզոդը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
«Ex and the City»
Մեկնաբանություն
Խոսքը «Սեքսը մեծ քաղաքում» («Sex and the City») սերիալի սերիաներից մեկի մասին է: Նախկին սիրեցյալին նշելու համար անգլերենում օգտագործվում է «էքս» բառը:
14 թիմ է խաղացել7 ճիշտ50% ճշգրտություն