Մագնուս Կարլսենը հակված չէ տրվելու երևակայություններին։ Դեռևս իր կարիերայի սկզբում լրագրողի հարցին նա տվել է հակիրճ բացասական պատասխան։ Մի մարդ արտահայտել է Կարլսենի մտքի ճիշտ հակառակը և այդ ելույթով հայտնի դարձել 1963 թվականին՝ շատ ավելի մեծ բազմության առջև։ Անվանեք այդ մարդուն։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մարտին Լյութեր Քինգ

    Մեկնաբանություն

    1963 թվականի օգոստոսին Մարտին Լյութեր Քինգն արտասանել է իր պատմական «I have a dream» («Ես երազանք ունեմ») ճառը՝ Վաշինգտոն կատարված երթի ժամանակ, մի քանի հարյուր հազար մարդկանց ներկայությամբ։ Իսկ կես դար անց պատանի Մագնուս Կարլսենը՝ հարցին, թե որն է իր երազանքը, պատասխանել է. «Ես երազանք չունեմ»։

    12 թիմ է խաղացել9 ճիշտ75% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ