1. Պորտոյի ռեստորաններից մեկում նույն ֆրանսիական ուտեստը ճաշի ժամանակ մատուցվում է երկու անգամ։ Ի՞նչ ֆրանսիական անվանում ունի ուտեստի այդպիսի կրկնվող մատուցումը։ 2. «Ռիկ և Մորտի» մուլտսերիալի էպիզոդներից մեկում կենդանացած Ազատության արձանն ավերածություններ է առաջացնում Նյու Յորքում։ Մեկնաբանելով տեղի ունեցածը, հերոսներից մեկը հիշատակում է ֆրանսիացիներին և ԴԱ, որը հավանաբար գոյություն է ունեցել Ազատության արձանից 3000 տարի առաջ։ Անվանեք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    1. դեժավյու 2. Տրոյական ձի

    Մեկնաբանություն

    1. Հարցում պատահական չէ, որ «ֆրանսիական» բառը կրկնվում է։ Իսկ ուտեստի կրկնակի մատուցումը հիշեցնում է այն զգացողությունը, երբ մարդուն թվում է, թե նա արդեն ապրել է այդ պահը: 2. Մուլտհերոսի կարծիքով ֆրանսիացիները նախօրոք պլանավորել էին ավերածություններ իրականացնել Ամերիկայում, և նրանց նվիրել էին արձան, որպես տրոյական ձի

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ