18-րդ դարի վերջին ապրած Ժոզեֆ Բուլոնին իր վարպետության համար անվանել են սևամորթ ԱՌԱՋԻՆ, իսկ կանանց շրջանում ունեցած հաջողությունների համար՝ սևամորթ ԵՐԿՐՈՐԴ։ Անվանե՛ք ԱՌԱՋԻՆԻՆ, եթե ԱՌԱՋԻՆԸ ԵՐԿՐՈՐԴԻ հեղինակն է։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մոցարտ

    Մեկնաբանություն

    Վիրտուոզ Ժոզեֆ Բուլոնը կանանց շրջանում ունեցած հաջողությունների համար ստացել էր «սևամորթ Դոն Ժուան» մականունը, իսկ իր երաժշտական վարպետության համար նրան համեմատել էին Մոցարտի հետ՝ անվանելով «սևամորթ Մոցարտ»։ Իսկ «Դոն Ժուան» օպերայի հեղինակը Մոցարտն է։

    14 թիմ է խաղացել5 ճիշտ36% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ