Ձեր առջև Հայաստան–Չեռնոգորիա հանդիպման ուղիղ հեռարձակումից մի կադր է, որի ժամանակ տեխնիկական խնդիր էր առաջացել։ Հարցի հեղինակի կարծիքով՝ եթե այս խնդիրը լիներ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերի հեռարձակումների ժամանակ, դրանք դիտելն ավելի քիչ սթրեսային կլիներ։ Ի՞նչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Էկրանին չէր ցուցադրվում հանդիպման հաշիվը

    Մեկնաբանություն

    0։0 ոչ-ոքի՝ Չեռնոգորիայի դեմ, 2։0 պարտություն՝ տասը հոգով մնացած Կիպրոսից, 3։2 պարտություն՝ Չեռնոգորիայից տնային խաղում… Ցավոտ հաշիվները շատ են, իսկ մեր նյարդերը խնայել է պետք։ Առանց էկրանին ցուցադրվող հաշվի խաղը դիտելիս գոնե աչքի առաջ անընդհատ չի լինում ցավի պատճառը։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ