Արտ-դիլլեր Լարի Գագոսյանին են պատկանում պատկերասրահներ, որոնք գտնվում են Փարիզում, Ժնևում, Հռոմում, Աթենքում, Հոնկոնգում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Իր պատկերասրահների մասին Գագոսյանը ասում է նույնը, ինչ ժամանակին ասում էին ԴՐԱ մասին։ Անվանեք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Բրիտանական կայսրություն

    Մեկնաբանություն

    Պատկերասրահները գտնվում են տարբեր ժամային գոտիներում, այդ պատճառով գործարարը ասում է, որ դրանց վրա «արևը երբեք չի մայր մտնում», ինչը ժամանակին ասում էին Բրիտանական կայսրության մասին։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ