1998 թվականի հոկտեմբերին հանրահայտ շանսոնյեն թողարկեց իր հերթական ալբոմը։ Այն իրենից ներկայացնում էր արդեն սիրված և հայտնի գործերից կազմված անթոլոգիա՝ ներկայացված տվյալ երգչին ոչ այնքան բնորոշ երաժշտական ժանրում: Ուշադրություն, հարցը․ վերականգնեք ալբոմի անվանումը ճշգրտորեն, եթե հայտնի է, որ հայերեն գրելու դեպքում այն ստացվում է երգչի ազգանվանը ավելացնելով ընդամենը մեկ տառ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    «Ջազնավուր»։

    Մեկնաբանություն

    Մեկնաբանություն. ալբոմում արդեն հայտնի երգերը ներկայացված են ջազային մշակումներով, իսկ վերնագիրը կազմված է «ջազ» բառի և Ազնավուրի ազգանվան միավորումից։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ