Վիկտորյական դարաշրջանի խիստ բարքերը ոչ մի պարագայում թույլ չէին տալիս հասարակ ժողովրդին ճամփորդել նույն վագոնում ազնվականների հետ։ Այդ պատճառով 1854 թվականից Լոնդոնից Բրուքվուդ երթևեկող գնացքում, ըստ կարգի դասակարգված տոմսեր էին վաճառում նույնիսկ այն ուղևորներին, որոնք չէին կարող դրանք գնել ինքնուրույն և որոնց պետք չէր հետադարձ տոմս։ Ո՞ր ուղևորների մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հանգուցյալների
Մեկնաբանություն
Լոնդոնյան նեկրոպոլային երկաթուղին Վաթեռլոո կայարանից դեպի Բրուքվուդի գերեզմանատուն էր տեղափոխում դագաղներն ու հուղարկավորության մասնակիցներին։ Դասակարգային տարբերությունները պահպանվում էին նաև մահից հետո. hանգուցյալները տեղափոխվում էին առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի վագոններով՝ տարբեր գներով, այսպես կոչված «դագաղային տոմսերով»։ Հետադարձ տոմսեր վաճառվում էին միայն ուղեկցողներին։
12 թիմ է խաղացել9 ճիշտ75% ճշգրտություն