Օստեոարթրոզի զարգացման փուլերը համեմատում են մարդկային հարաբերությունների հետ։ Այն փուլը, որի դեպքում նկատվում է հոդային մակերևույթների մոտեցում, ռոմանտիկորեն անվանում են ԴԱ։ Մեկ այլ «ԴԱ» ստեղծվել է 1907-1908 թվականներին։ Անվանե՛ք ԴԱ մեկ բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Համբույր

    Մեկնաբանություն

    Հիվանդության ժամանակ հոդային մակերևույթները աստիճանաբար մոտենում են միմյանց, և բժշկական գրականության մեջ այդ փուլը անվանում են «համբույր»։ Հարցի երկրորդ մասում խոսքը Գուստավ Կլիմտի հայտնի «Համբույրը» կտավի մասին է։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ