Հետազոտողները նկատում են, որ ԴԱ հաճախ է հանդիպում Կարավաջոյի տարբեր նկարներում․ օրինակ՝ «Պտուղ մաքրող տղան», «Մեդուզան», «Գուշակը»։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ 1599 թվականին Կարավաջոն դասական մի դիցաբանական պատմության հիման վրա ստեղծած իր նկարում ԴԱ պատկերել է նույնիսկ երկու անգամ։ Մենք չենք հարցնում, թե ինչ նկատի ունենք ԴԱ ասելով, անվանեք այդ դիցաբանական պատմության գլխավոր հերոսին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Նարցիս
Մեկնաբանություն
Նրանք, ովքեր ծանոթ են Կարավաջոյի աշխատանքներին, գիտեն, որ նա հաճախ է իր դեմքը պատկերում իր կտավներում: Բացառություն չդարձավ նաև հունական առասպելի հերոսի՝ Նարցիսի, մասին իր կտավը, ով սիրահարվել էր իր իսկ արտացոլանքին։