«Սիմփսոններ»-ի սերիաներից մեկում Հոմերը մտավախություն է հայտնում, որ ինքն ու Մարջը կարող են ունենալ բաց վարդագույն մաշկով, ճիշտ կծվածքով և ԷՊՍԻԼՈՆ-ով տգեղ երեխաներ։ Ուշադրություն հարցը․ Անվանեք ԷՊՍԻԼՈՆ-ը երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հինգերորդ մատ

    Մեկնաբանություն

    «Սիմփսոններ»-ի աշխարհում կերպարները յուրաքանչյուր ձեռքին ունեն չորս մատ։ «Էպսիլոն»-ը հունական այբուբենի հինգերորդ տառն է, այնպես որ փոխարինումը պատահական չէ։ Բացի այդ, սա մեր խաղի հինգերորդ հարցն է, ինչը ևս փոքր հուշում էր։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ