Թանգարաններից մեկում պահվում է մի քանի հարյուր ստորագրություն ունեցող ուղղանկյունաձև մի առարկա: Ստորագրությունները հիմնականում եզրերում են, իսկ կենտրոնում դրանք գրեթե բացակայում են: Ինքնագրերը թողնում էին Վուդվորդ ամուսինների հայտնի հյուրերը, իսկ առարկան իրենից ներկայացնում է ԴԱ: Անվանե՛ք ԴԱ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Սփռոց

    Մեկնաբանություն

    Վուդվորդների տանը սեղանի շուրջ նստած գիտնականները, տանտերերի խնդրանքով, իրենց ինքնագրերը թողնում էին անմիջապես սփռոցի վրա: Ավելի ուշ Մոդ Վուդվորդն ամրացնում էր ինքնագրերը՝ ասեղնագործելով դրանք մետաքսաթելով: Սփռոցի կենտրոնում, հավանաբար, հյուրասիրությունն էր դրված, ուստի այնտեղ ստորագրելն այնքան էլ հարմար չէր:

    12 թիմ է խաղացել6 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ