Բենեդիկտ Քամբերբեթչի կերպարը զրուցակցին ասում է, որ X-ին տարել են իր սենյակից։ Զրուցակիցը փորձում է պարզաբանել, արդյո՞ք իր հետ խոսելը նշանակում է, որ իրեն համեմատում են X-ի հետ։ Մեկ այլ հայտնի ստեղծագործության կերպարը նույնպես զրուցել է X-ի հետ։ Ի՞նչ բառով փոխարինեցինք X-ը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Գանգ

    Մեկնաբանություն

    Կերպարը իր սենյակում գանգ ուներ, որի հետ նա զրուցում էր։ Գանգը տանելուց հետո նա ստիպված էր զրուցել Վաթսոնի հետ, ով դժգոհ էր համեմատությունից։ Դե իսկ բոլորիս հայտնի Համլետը նույնպես զրուցել է գանգի հետ։

    Հինգշաբթի ակումբ