Շատերը զարմանում էին, թե ինչպես էին «Ընկերներ» («Friends») սերիալի հերոսները կարողանում վարձել այդքան թանկ բնակարան՝ առանց բարձր աշխատավարձի։ Մեթյու Փերին կատակել էր, որ տան վարձը ցածր էր, քանի որ բնակարանը չուներ ԴԱ։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ԴԱ՝ երկու բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Չորրորդ պատ
Մեկնաբանություն
Մեթյու Փերին հայտնի է սերիալում կատակասեր Չենդլերի դերով, ուստի նա որոշեց այստեղ նույնպես պատասխանել հումորով։