Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն իր խաղացողներին թույլատրել է ԱՆԵԼ ԴԱ միայն Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի հանդիպումներից հետո, քանի որ որոշ ֆուտբոլիստներ նախկինում հասցնում էին ԱՆԵԼ ԴԱ գրեթե ամեն խաղից հետո։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր խաղացող ունի նաև ընկերներ և երկրպագուներ, թիմի ծառայություններից մեկը մրցաշրջանի ավարտին բավականին մեծ դժվարության էր բախվում։ Ի՞նչ գործողության մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մարզաշապիկներ փոխանակել կամ նվիրել
Մեկնաբանություն
Մատակարարները պարզապես չէին հասցնում ֆուտբոլիստների համար նոր համազգեստներ պատրաստել, քանի որ ակումբը մրցաշրջանի համար դրանք նախապատրաստում է խիստ որոշակի քանակությամբ։
13 թիմ է խաղացել7 ճիշտ54% ճշգրտություն