Անվտանգության հանրագիտարանի՝ «Գոյատևումը բնության մեջ» խորագրով գլուխը խորհուրդ է տալիս աղետի ազդանշան արձակելիս՝ արևոտ եղանակին ԱՌԱՋԻՆԸ ստանալու համար, օգտագործել կանաչ ճյուղեր, մամուռ և խոտ։ Իսկ ամպամած եղանակին՝ ԵՐԿՐՈՐԴԸ ստանալու համար, ավելի լավ է օգտագործել կանաչ տերևներ, ռետինի կտորներ, եղևնու ճյուղեր, թաց մամուռ և յուղոտ լաթեր։ ԱՌԱՋԻՆԸ և ԵՐԿՐՈՐԴԸ նաև ազդանշաններ են, որոնք մարդկանց տեղեկացնում են մի շատ կարևոր իրադարձության բացասական կամ դրական ելքի մասին։ Ի՞նչ իրադարձության մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հռոմի Պապի ընտրությունները
Մեկնաբանություն
Խոսքը Վատիկանում անցկացվող Հռոմի պապի ընտրության մասին է։ Ինչպես գիտենք՝ սև ծուխը, նույն ինքը ԱՌԱՋԻՆԸ, նշանակում է, որ Հռոմի պապ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը, նույն ինքը ԵՐԿՐՈՐԴԸ, նշանակում է, որ ընտրվել է նոր Հռոմի պապ։ Իսկ այս հանրագիտարանում մանրամասն նշվում է, թե ինչպես ստանալ սև կամ սպիտակ ծուխ՝ կախված եղանակային պայմաններից։
14 թիմ է խաղացել11 ճիշտ79% ճշգրտություն