Իր գրքերից մեկում ավստրիացի անվանի հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը, խոսելով նացիստական համակենտրոնացման ճամբարում ապրած իր դառը փորձառությունների մասին, պատմում է, որ մի գիշեր նա արթնանում է բանտարկյալ ընկերոջ մղձավանջային հառաչանքերի ու տնքոցների ձայներից: Փորձելով ընկերոջն արթնացնելու միջոցով ազատել այդ սարսափելի մղձավանջից՝ Ֆրանկլը վերջին պահին մտքափոխ է լինում և չի արթնացնում նրան: Ի՞նչ միտք ստիպեց Ֆրանկլին հետ կանգնել ընկերոջն արթնացնելու իր սկզբնական մտադրությունից։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մինչ Ֆրանկլը կփորձեր արթնացնել մղձավանջների մեջ տառապող իր ընկերոջը, նա հանկարծ հասկացավ, որ ինչպիսի սարսափելի երազ էլ որ ընկերը տեսնելիս լիներ, միևնույն է՝ համակենտրոնացման ճամբարում տիրող իրականությունը շատ ավելի զարհուրելի էր։