Թոմ Կրուզից բաժանվելուց հետո դերասանուհի Նիկոլ Քիդմանը ուրախ բացականչեց. «Վերջապես ես կարող եմ կրել ԴՐԱՆՔ…»։ Ուշադրություն, հարցը․ Երկու բառով պատասխանեք, թե ի՞նչ էր կարող վերջապես կրել Քիդմանը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Բարձրակրունկ կոշիկներ
Մեկնաբանություն
Բանն այն է, որ Նիկոլ Քիդմանը ունի 180 սմ հասակ, իսկ Կրուզը համեմատաբար ցածրահասակ է՝ 170 սմ, այս իսկ պատճառով Քիդմանը Կրուզի հետ ամուսնության ընթացքում համեմատաբար քիչ էր կրում բարձրակրունկ կոշիկներ։