1. Առաջին հարցը տալիս է Ժիվանիլդո Վիեյրա դա Սոուզան։ Ո՞ր սուպերհերոսն է կրում շատ նեղ տաբատ։ 2. Երկրորդ հարցը տալիս է Մատեյա Կեժմանը։ Ո՞ր սուպերհերոսն է ուզում unfollow լինել իր թշնամուց, որը գրում է ոչ զվարճալի թվիթներ։ 3. Երրորդ հարցը տալիս են Լև Յաշինը և Ժերեմի Ժանոն։ Ո՞ր սուպերհերոսն է պատրաստվում կենտրոնանալ լուսանկարչության վրա։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
1. Հալք 2. Բեթմեն 3. Սարդ-մարդ
Մեկնաբանություն
1. Նշված անձինք ֆուտբոլիստներ են, որոնք հայտնի են իրենց մականուններով: Ժիվանիլդո Վիեյրա դա Սոուզան, նույն ինքը Հալքը, ստացել էր իր մականունը իր կազմվածքի համար։ Իսկ սուպերհերոս Հալքի հատուկ ունակությունն է վերածվել հսկա հրեշի, և նրա հագուստը, բնականաբար, մնում է նույն չափսի։ 2. Երբ Կեժմանը խաղում էր հոլանդական ՊՍՎ-ում Արյեն Ռոբենի հետ, նրան անվանում էին Բեթմեն, Ռոբենին էլ համեմատելով կոմիքսային Ռոբինի հետ: Իսկ ոչ զվարճալի թվիթներ գրողը իհարկե Ջոկերն է։ 3. Դարպասապահներին առհասարակ բնորոշ է «Սարդ» անվանելը, և Ջերեմի Ժաննոն նույնիսկ իրականում խաղացել է Սարդ-մարդու զգեստով: Հայտնի է, որ Փիթեր Փարքերը իր ոչ հերոսական կյանքում աշխատում էր որպես լուսանկարիչ։