Civilization 2 համակարգչային խաղի մշակողները ստեղծել էին երկու հորինված քաղաքակրթությունների հակամարտության մասին մի հումորային ռեժիմ․ մեկը գտնվում է դրախտային կղզում՝ լի առևտրի կենտրոններով, իսկ մյուսը՝ շատ անբարենպաստ տարածքում, որը լցված է մարզասրահներով և զենքերով։ Այդ երկու քաղաքակրթությունների առաջնորդների անունները տրված են բաշխանյութում։ Վերականգնե՛ք այն քաղաքակրթության առաջնորդի անունը, որի ներկայացուցիչները ձեր թիմում գերակշռում են:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Էստրոգեն կամ Տեստոստերոն

    Մեկնաբանություն

    Խոսքը գնում է հորմոնների մասին։ Դրախտային, նուրբ քաղաքակրթությունը ղեկավարում էր Էստրո Գեն կոչվող առաջնորդը (էստրոգեն), իսկ կոշտ, ուժի և զենքի վրա հիմնված քաղաքակրթությունը՝ Տես Տոստերոնը: Պետք է պատասխանեիք, թե որ քաղաքակրթության հետևորդներն են գերակշռում ձեր թիմերում։

    12 թիմ է խաղացել7 ճիշտ58% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ