Հարցի հեղինակը, ինտելեկտուալ խաղի համար, հատուկ մի կայքում հարցեր փնտրելիս նկատեց, որ եթե կայքի հղմանը ավելացնի /(սլեշ), թույլ տա իր սիրելի կատվին քայլել ստեղնաշարով և անցնի ստացված հղմամբ, ապա ԴՐԱ փոխարեն կստանա մի հարց։ Եթե նա շարունակաբար կրկնի այս փորձը, ապա կստանա տարատեսակ հարցեր, որոնց պատասխանը նույնը կլինի ինչ առաջին ստացված հարցի պատասխանը։ Գրե՛ք այդ հարցերից կամայականի ճիշտ պատասխանը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
404 կամ «Not Found»
Մեկնաբանություն
Երբ կայքի հասցեին ավելացնում ենք պատահական նիշերի հավաքածու (ինչը և անում է կատուն՝ քայլելով ստեղնաշարով), մենք փորձում ենք մուտք գործել մի էջ, որը գոյություն չունի։ Համացանցում չգտնված էջի ստանդարտ սխալի կոդը 404-ն է։ Տվյալ կայքը ստանդարտ սխալի հաղորդագրության փոխարեն ցուցադրում է ինտելեկտուալ հարց, որի պատասխանը հենց 404 թիվն է։ Անկախ նրանից, թե կատուն ինչ նիշեր կհավաքի, արդյունքը միշտ նույնն է՝ չգտնված էջ։
11 թիմ է խաղացել4 ճիշտ36% ճշգրտություն