2020 թվականին Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենջաբ նահանգի արդյունաբերական քաղաքների շատ բնակիչներ տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարողացան ԱՆԵԼ ԴԱ իրենց պատուհաններից: Եթե հայերը կարողանում են ԱՆԵԼ ԴԱ պատուհանից, այդ դեպքում սովորաբար զգալիորեն բարձրացնում են անշարժ գույքի գինը: Ո՞ր երկու բառերն ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ արտահայտությամբ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    տեսնել լեռները

    Մեկնաբանություն

    2020 թվականի համավարակի պատճառով արդյունաբերական շրջաններում օդն այնքան էր մաքրվել, որ տասնամյակներ շարունակ մառախուղի հետևում թաքնված լեռները տեսանելի դարձան Փենջաբի բնակիչների համար: Ինչպես հայտնի է, պատուհանից լեռները տեսնելու հնարավորությունը շատերի պատկերացմամբ զգալիորեն թանկացնում է անշարժ գույքի արժեքը:

    Հինգշաբթի ակումբ