Հումորային տեսանյութում, հիշելու համար առաջարկում են օգտագործել Շվեդիայի, Շոտլանդիայի, Մեծ Բրիտանիայի դրոշները և ևս մեկ դրոշ, որը չեն ցուցադրում։ Ինչի՞ն է համապատասխանում չցուցադրվող դրոշը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Շախմատի ձիուն
Մեկնաբանություն
Շվեդիայի դրոշի խաչը օգնում են հիշել, թե ինչպես է քայլում նավակը, Շոտլանդիայինը (անյունագծային խաչը)՝ փիղը, Մեծ Բրիտանիայինը՝ թագուհին։ Ինչ վերաբերում է շախմատի ձիուն, ապա նրա քայլը կարելի է ասոցացնել Երրորդ Ռեյխի (նացիստական) դրոշի վրա պատկերված սվաստիկայի հետ։ Հասկանալի է, որ նման դրոշ շատ հարթակներում չի կարելի ցուցադրել։
13 թիմ է խաղացել5 ճիշտ38% ճշգրտություն