Հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաներին «խաբելու» համար ճապոնացի գիտնականները մշակել են արյան արհեստական սպիտակուցներ, որոնք պարունակում են հակամանրէային նյութեր: Երբ բակտերիաները կլանում են այս կեղծ սպիտակուցները, նրանք ոչնչանում են: Հոդվածներից մեկում այս մեթոդի նկարագրման ժամանակ օգտագործվում է ածական, որն առաջացել է մի քաղաքի անվանումից: Ո՞ր քաղաքի մասին է խոսքը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Տրոյա
Մեկնաբանություն
Արհեստական սպիտակուցները թափանցում են բակտերիայի մեջ և ոչնչացնում այն: Դա հոդվածի հեղինակին հիշեցրել է Տրոյական ձիու մասին առասպելը, որին Տրոյայի բնակիչները ներս բերեցին քաղաք՝ չիմանալով, որ ներսում թաքնված են Տրոյան պաշարող աքայացիները:
6 թիմ է խաղացել4 ճիշտ67% ճշգրտություն