Հավայան կղզիներում լումբանգի պտուղները շարում էին թելի վրա և վառում: Պտուղների որոշակի առանձնահատկության շնորհիվ այդպիսի մոմերն օգտագործում էին նաև որպեսզի ԱՆԵՆ ԴԱ: Ինտելեկտուալ խաղերի վարողները նույնպես ԱՆՈՒՄ ԵՆ ԴԱ: Ո՞ր բառերն ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ-ով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ժամանակ պահել
Մեկնաբանություն
Քանի որ պտուղները ունեն նույն չափսը, դրանցից յուրաքանչյուրն այրվում է մոտավորապես 15 րոպեում և դրանք օգտագործվում են որպեսզի ժամանակ պահեն: Իսկ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի վարողները ևս պահում են ժամանակ, բայց ընդամենը մեկ րոպե:
12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն