Ֆրիդրիխը երեխաներին անվանում էր «Աստծո բույսեր»։ Ֆրիդրիխին համարում են առաջին ԴՐԱ ստեղծողը։ Ի՞նչ նկատի ունենք ԴԱ ասելով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մանկապարտեզ / մանկական այգի

    Մեկնաբանություն

    Խոսքը Ֆրիդրիխ Ֆրեբելի մասին է, ով 1840 թվականին Գերմանիայի Բլանկենբուրգ քաղաքում բացեց առաջին հաստատությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Նա այն անվանեց «մանկական այգի»՝ ընդգծելով, որ երեխաները նման են բույսերի, որոնց պետք է խնամել և աճեցնել։

    Հինգշաբթի ակումբ