
Հարցի հեղինակի տեսած առարկան նման է իր տեսակի շատ այլ առարկաների, բայց սովորական նիշերի փոխարեն այն ունի երեք իններից բաղկացած 12 բանաձևեր։ Օրինակ՝ ձեզ տրված բաշխանյութում գտնվողների նման։ Ճիշտ է, առաջին բանաձևը չկա առարկայի վրա, բայց երկրորդը կա։ Մենք չենք հարցնում, թե ինչ առարկայի մասին է խոսքը։ Գրեք այն բանաձևը, որը գտնվում է երկրորդ բանաձևից մի փոքր վերև և աջ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
99/9
Մեկնաբանություն
Ինչպես հասկացաք, երկրորդ բանաձևի պատասխանը 10 է, իսկ իրենից մի փոքր վերև և աջ ժամացույցի վրա գտնվում է 11-ը, որը երեք 9 օգտագործելով կարելի է ստանալ 99/9 արտահայտությամբ։