KinoPirs.ru կայքի մեկնաբանը, խոսելով տարբեր արկածների մեջ ընկնող հսկա Շրեկի և նրա հավատարիմ խոսող ընկերոջ՝ կարճահասակ ավանակի մասին, հիշատակում է մի հայտնի զույգի: Այս զույգի մասին մուլտֆիլմերից մեկը նկարված էր Պաբլո Պիկասոյի ոճով: Անվանեք այս զույգից որևէ մեկին:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դոն Կիխոտ կամ Սանչո Պանսա

    Մեկնաբանություն

    Հոդվածի հեղինակը Շրեկին և Ավանակին համեմատում է Սերվանտեսի վեպի հերոսների՝ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի հետ: Բնօրինակում կենսուրախ Պանսան ավանակ է հեծնում: Իսպանացի գրողի հերոսների մասին մուլտֆիլմը ձևավորված է հայտնի իսպանացի նկարչի ոճով։

    Հինգշաբթի ակումբ