«Լեգենդներ կոտրողները» հաղորդման ընթացքում ստուգվում էր արկածային և ռոմանտիկ պատմություններում տարածված մի հայտնի սյուժեի իսկությունը: Դրա համար օրինակ՝ փորձել էին օգտագործել սպիտակեղեն և, որքան էլ տարօրինակ է, զուգարանի թուղթ: Ստուգվող երրորդ տարբերակի անվան մեջ հիշատակվում է մի հեքիաթի հերոսուհի: Անվանե՛ք այդ հերոսուհուն:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ռապունցել

    Մեկնաբանություն

    Ստուգվում էր, թե արդյոք հնարավոր է բանտից փախչելու համար օգտագործել զուգարանի թղթից, սավաններից կամ մազերից պատրաստված ինքնաշեն պարան:

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ