1980 թվականին Նևադայում՝ մոլախաղերի կենտրոնում, ականապատվել էր մի կազինո։ Բոլոր այցելուներին տարհանեցին, և երբ ռումբը պայթեց, դիտորդների մի մասը սկսեց ուրախանալ։ Բանն այն է, որ շատերը մինչև պայթյունը հասցրել էին ԱՆԵԼ ԴԱ։ Ասեք, թե ինչ ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ-ով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Խաղադրույք կատարել
Մեկնաբանություն
Ականազերծման գործընթացը մոլախաղերի սիրահարների համար վերածվել էր մրցույթի։ Նրանք խաղադրույք էին կատարում այն բանի վրա, թե արդյոք սակրավորներին կհաջողվի վնասազերծել ռումբը թե այն ի վերջո կպայթի: Եթե դուք նույնպես խաղադրույք էիք արել այս հարցի վրա հուսամ չեք պարտվել:
9 թիմ է խաղացել8 ճիշտ89% ճշգրտություն