ԴՐԱ առաջին սերունդը սկսել է թողարկվել 2008 թվականին: ԴԱ 2018 թվականին բոլորովին այլ ոլորտում օգտագործվեց որպես պայմանական բեռ և դարձավ Արեգակի արհեստական արբանյակը։ Բոլորովին վերջերս ԴԱ նորից աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհով, քանի որ մարդկությունը, կարելի է ասել, իրագործեց իր վաղեմի երազանքը։ Գրե՛ք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Tesla Roadster կամ պարզապես թռչող մեքենա

    Մեկնաբանություն

    Tesla Roadster-ը էլեկտրական մեքենա է, որը առաջին անգամ թողարկվել է 2008 թվականին։ 2018 թվականին Իլոն Մասկը այն օգտագործել է որպես Արեգակի արհեստական արբանյակ, Falcon Heavy-ի փորձնական թռիչքի ժամանակ։ Մի քանի օր առաջ Իլոն Մասկը ցուցադրեց մարդկության առաջին թռչող մեքենան։

    17 թիմ է խաղացել17 ճիշտ100% ճշգրտություն
    Երևանի Պետական Համալսարանի ԻՈԵ Ակումբ