«Ես շատ հպարտ եմ այս մրցանակը հանձնելու համար։ Նա այն մարդն է, որին ես վաղուց եմ ճանաչում։ Նա լավ տղա է, և կարծում եմ, որ արժանի է դրան»։ Դուք լսեցիք կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինի խոսքերը, որը պատմության մեջ միակ մարդն էր, ով հանձնեց Օսկար։ Ի՞նչ բաց թողեցինք նախորդ նախադասության մեջ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ինքն իրեն

    Մեկնաբանություն

    1943 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինը, որը պետք է հանձներ մրցանակը, տեսավ իր անունը ծրարի վրա, բայց չկորցրեց իր հանգստությունը։ Այս միջադեպից հետո կազմակերպիչները փոխեցին կանոնները, որպեսզի հաղորդավարը չկարողանա լինել նույն անվանակարգի հաղթողը։

    Հինգշաբթի ակումբ