Այդ կոլաժի վրա պատկերված են երեք մարդ, որոնց կողքին նշված է համապատասխանաբար․ «Աշխարհի ստեղծում», «1687 թ․» և «1976 թ․»։ Կոլաժում պատկերված այս երեք մարդկանցից յուրաքանչյուրի կողքին կարող եք տեսնել ԴԱ։ ԴԱ այժմ գտնվում է սև արկղում: Անվանե՛ք ԴԱ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Խնձոր
Մեկնաբանություն
Կոլաժը կոչվում է «Երեք խնձոր, որոնք փոխեցին աշխարհը»։ Պատկերված են համապատասխանաբար Եվան (Ադամի և Եվայի պատմությունը), Իսահակ Նյուտոնը (գրավիտացիայի օրենքը, 1687 թ․) և Սթիվ Ջոբսը (Apple ընկերության հիմնադրումը, 1976 թ․)։