«Աջ ձեռքը նկարում է, ձախը՝ գույն տալիս»։ Այսպես է նկարագրել իր աշխատանքը մի ԻՔՍ: Հետաքրքիր է, որ Հին Հունաստանում համանման աշխատանքը կոչվում էր «հեյրոնոմիա», որն առաջացել է «ձեռք» և «օրենք» նշանակող բառերի միացումից: Ո՞ր բառն ենք փոխարինել ԻՔՍ֊ով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դիրիժոր

    Մեկնաբանություն

    Ցիտատը պատկանում է ֆրանսիացի դիրիժոր Շառլ Մյունշին: Հեյրոնոմիան հին երաժշտական մշակույթներում երգչախումբը ղեկավարելու համար կիրառվող ժեստերի պայմանական համակարգն էր։

    13 թիմ է խաղացել4 ճիշտ31% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ