Չնայած այն հանգամանքին, որ ԻՔՍ-ը ձևավորվել է 19-րդ դարի վերջում ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, նրա արմատները ձգվում են շատ ավելի հեռու՝ տարբեր ուղղություններով, անգամ դեպի մեկ այլ մայրցամաք։ ԻՔՍ-ի անվանումը ծագել է այդ ժամանակաշրջանի սլենգային մի տերմինից: Շատերը կարծում են, որ ԻՔՍ-ում չկան սխալ որոշումներ, այլ միայն նոր ուղղություններ։ Անվանե՛ք ԻՔՍ-ը կարճ բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Jazz

    Մեկնաբանություն

    Իքսը իսկապես ձևավորվել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, ավելի կոնկրետ՝ Նոր Օռլեանում, սակայն շատ արագ տարածվել է նաև ԱՄՆ-ից դուրս։ Այն միտքը, որ չկան սխալ որոշումներ, այլ միայն նոր ուղղություններ, ամբողջապես արտահայտում է այդ երաժշտական ուղղության իմպրովիզացիոն և ազատ ստեղծագործական բնույթը։ Վերջապես, սլենգային բառը, որից առաջացել է անվանումը, անգլերեն jasm բառն է, որը նշանակում էր ոգի, էներգիա, եռանդ կամ կենսուրախություն։

    12 թիմ է խաղացել9 ճիշտ75% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ