1922 թվականին Հայկական ԽՍՀ-ն ընդունեց իր առաջին սահմանադրությունը, որի մեջ ներառված էր նաև զինանշանի նկարագրությունը։ Թուրքիան բողոք հայտնեց զինանշանի վրա Արարատը պատկերելու համար, նշելով, որ Հայկական ԽՍՀ-ն իրավունք չունի ազգային խորհրդանիշի վրա պատկերել հանրապետության կազմի մեջ չմտնող տարածք։ Գեորգի Չիչերինը պատասխանեց, որ Թուրքիայի խորհրդանիշներից մեկի վրա նույնպես պատկերված է տարածք, որը չի մտնում պետության կազմի մեջ։ Ո՞ր տարածքի մասին է խոսքը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Լուսին

    Մեկնաբանություն

    Խոսքը թուրքիայի դրոշի վրա պատկերված Լուսնի մասին է, որը ըստ միջազգային իրավունքի չի պատկանում ոչ մի երկրի:

    9 թիմ է խաղացել9 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ