Ամերիկյան մի ընկերություն խոստանում է լուծել անշարժ գույքի ոլորտի նույնիսկ ամենաբարդ խնդիրները։ Ընկերության գովազդային պաստառը պատկերում է մի երկնաքեր, որին պակասում են մի քանի բաղադրիչներ։ Ո՞ր բառն է դարձել պաստառի վերնագիրը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ջենգա

    Մեկնաբանություն

    Դա մի հայտնի խաղ է, որտեղ պետք է կառուցել ուղղանկյունանիստ բաղադրիչներից կազմված աշտարակ, ապա խաղացողները հերթով հանում են դրանք՝ առանց աշտարակը փլուզելու։ Երկնաքերի բարդ ու խրթին կառուցվածքը կարող է նման լինել Ջենգայի աշտարակին։

    Հինգշաբթի ակումբ