Կոյոտների ոռնոցը կատարում է նաև յուրօրինակ ԱԼՖԱՅԻ գործառույթ։ ԱԼՖԱՅԻՑ կախված որոշակի իրավիճակներում կոյոտները սկսում են ավելի ակտիվորեն բազմանալ։ Միջնադարում ԱԼՖԱՆԵՐՆ անցկացվում էին հիմնականում արտակարգ իրադարձություններից հետո։ Անվանե՛ք ԱԼՖԱՆ բարդ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մարդահամար։
Մեկնաբանություն
Կոյոտների ոռնոցը լսվում է մեծ հեռավորության վրա, այնպես որ նրանք կարողանում են հասկանալ, թե իրենցից քանիսն են մնացել տվյալ տարածաշրջանում։ Եթե ոռնոցի արձագանքը թույլ է լինում, նրանց մոտ միանում է ավելի ակտիվ բազմացման բնական մեխանիզմը։ Միջնադարում մարդահամարն անցկացվում էր հիմնականում համաճարակներից, պատերազմներից և սովից հետո՝ հասկանալու համար, թե որքան մարդ է մնացել։
8 թիմ է խաղացել4 ճիշտ50% ճշգրտություն