Պոկերի կարևոր մաս է մրցակցից մեկ մակարդակ ավելի բարձր մտածելու հմտությունը: Սակայն կարևոր է չափը չանցնել, քանի որ երկու մակարդակ ավելի բարձր մտածելը կարող է հանգեցնել պարտության: Պոկերի մասնագետներից մեկը մրցակցի մակարդակին հարմարվելու արվեստը համեմատում է ԴՐԱ հետ: Անվանե՛ք ԴՐԱ տարրերից որևէ մեկը:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Քար (թուղթ կամ մկրատ)

    Մեկնաբանություն

    Եթե մրցակիցդ խաղում է 1-ին մակարդակի վրա, դու պետք է խաղաս 2-րդ մակարդակում, որպեսզի հաղթես նրան: Եթե սկսես խաղալ 3-րդ մակարդակում ապա քո բարդ ստրատեգիան չի աշխատի պարզունակ խաղացողի դեմ: Սա նման է «Քար, թուղթ, մկրատ» չինգաչունգ խաղին, որտեղ օրինակ թղթին հաղթելու համար պետք է օգտագործել մկրատ, իսկ եթե մտածես մեկ քայլ ավելի խորը և օգտագործես քար՝ կպարտվես։

    14 թիմ է խաղացել1 ճիշտ7% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ