Վրեժխնդրության մասին պատմող համակարգչային խաղում խաղացողը մասնակցում է բազմաթիվ սամուրայական դուելների։ Որոշ մենամարտերից հետո, նախքան կատանան պատյանի մեջ դնելը հերոսը այն մաքրում է արյունից՝ ԱՆԵԼՈՎ ԴԱ։ Համեմատելով խաղը ճապոնական հայտնի մի ստեղծագործության հետ՝ կարելի է ասել, որ մեկում հերոսը սպանում է, որպեսզի ԱՆԻ ԴԱ, իսկ մյուսում՝ անում է ճիշտ հակառակը, որպեսզի սպանի։ Հնարավորինս ճշգրիտ պատասխանեք՝ ի՞նչ ենք փոխարինել «ԱՆԵԼ ԴԱ»-ով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    անունը ջնջել (ցուցակից):

    Մեկնաբանություն

    «Ghost of Yōtei» նոր համակարգչային խաղում գլխավոր հերոսուհին ունի հատուկ վրեժի ցուցակ՝ գրված կտորի վրա։ Իր գլխավոր թիրախներին հաղթելուց հետո նա արյունոտ կատանան մաքրում է այդ կտորի վրա՝ զենքի վրայի արյունով ջնջելով սպանվածի անունը (այսինքն՝ սպանում է, որպեսզի ջնջի անունը)։ Հայտնի ճապոնական ստեղծագործությունը «Մահվան տետրն» է (Death Note), որտեղ գլխավոր հերոսը անում է գործողության ճիշտ հակառակը՝ տետրում գրում է անունը, որպեսզի սպանի նրան։

    10 թիմ է խաղացել0 ճիշտ0% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ