Խոշոր քաղաքները, որոնց շուրջ 17-րդ դարում ձևավորվում էին ավելի փոքր բնակավայրերը, պատմաբան Ֆերնան Բրոդելն անվանել է քաղաք-ԴՐԱՆՔ։ Իսկ մի գրքում ասվում է, որ ժամանակին հանքափորները ԴԱ տեսնում էին միայն կիրակի օրերին։ Անվանե՛ք ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Արև
Մեկնաբանություն
Խոշոր քաղաքները, օրինակ՝ Փարիզը, Բրոդելն անվանում էր քաղաք-արևներ, որոնց շուրջ տեղակայված էին քաղաք-մոլորակները։ Առավոտյան հանք իջնող և այնտեղից արդեն մութն ընկնելուց հետո դուրս եկող հանքափորներն արևը տեսնում էին միայն իրենց միակ հանգստյան օրը։
14 թիմ է խաղացել13 ճիշտ93% ճշգրտություն