Լիվերպուլի արվարձանը ներկայացնող «Տրանմիր Ռովերս» թիմը հանդես է գալիս անգլիական ֆուտբոլի հատակում՝ ամենացածր դիվիզիոններում։ Խոսելով հարևանների հետ մրցակցության մասին՝ թիմի մարզիչ Ջոնի Քինգը, թեև ընդունեց, որ նրանք շատ ավելի խոշոր են, այնուամենայնիվ «Տրանմիրը» համեմատեց ԴՐԱ հետ, որն ընդունակ է անսպասելի հարված հասցնել։ Ինչպիսի՞ ԴԱ հայտնվեց 1966 թվականին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Դեղին
Մեկնաբանություն
Քինգն ասում էր, որ Լիվերպուլի մյուս ակումբները ինչպես օրինակ «Լիվերպուլը» և «Էվերթոնը», նման են հսկայական լայներների, մինչդեռ ”Տրանմիրը” ավելի նման է փոքր սուզանավի: Համեմատությունը բավականին դիպուկ է՝ հաշվի առնելով, որ «Տրանմիրն» իր ողջ պատմության ընթացքում, գտնվել է անգլիական ֆուտբոլի հատակում: Դե իսկ Բիթլզի շնորհիվ մենք գիտենք նաև դեղին սուզանավի մասին։
12 թիմ է խաղացել5 ճիշտ42% ճշգրտություն