14-րդ դարում Բոլոնիայում դասախոսները կարող էին տուգանել ուսանողներին՝ առանց հարգելի պատճառի դասերից բացակայելու կամ որևէ դժվար հարցի պատասխանել չկարողանալու համար: Ո՞ր երկու բառերն ենք մենք փոխարինել նախորդ նախադասության մեջ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ուսանողները, դասախոսները
Մեկնաբանություն
Միջնադարյան համալսարաններում ուսանողներն իրենք էին հաճախ վարձում և աշխատանքից ազատում դասախոսներին, իսկ եթե դասախոսությունը ձանձրալի էր լինում, կարող էին սուլել, տուգանել նրան կամ նույնիսկ վրան ինչ-որ բան նետել: Այսպես, օրինակ, Լայպցիգի համալսարանում անհրաժեշտություն առաջացավ կանոն մտցնել, որն արգելում էր դասախոսների վրա քար նետել։
13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն